Գլխավոր էջ Նորություններ Չինաստանը կոչ է արել միավորված ջանքերով պայքարել կորոնավիրուսի դեմ

Չինաստանը կոչ է արել միավորված ջանքերով պայքարել կորոնավիրուսի դեմ

146
0

Չինաստանի իշխանությունները մտադիր են բաց քաղաքականություն վարել այլ երկրների նկատմամբ և կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում շահագրգիռ պետությունների հետ միավորել ջանքերը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար մտադիր է այլ երկրների հետ միավորել ջանքերը։ Մենք նաև կողմ ենք բազմակողմ համագործակցության սկզբունքների ամրապնդմանը»,- հայտնել է նա չինական Բոաոյում մեկնարկած Ասիական տնտեսական համաժողովի բացման արարողության ժամանակ։

Չինաստանի ղեկավարի խոսքով, Պեկինն անարդյունավետ է համարում առանձին երկրների միակողմանի քաղաքականությունը, քանի որ նոր գլոբալ մարտահրավերները միասնական ջանքեր են պահանջում:

Բացի այդ, նա հայտարարել է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման և արտադրության ոլորտում նույնպես Չինաստանը մտադիր է այլ երկրների հետ ընդլայնել համագործակցությունը։

«Մենք բոլորս նույն նավակում ենք․ անհրաժեշտ է ամրապնդել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման, արտադրության և մատակարարման ոլորտում համագործակցությունը»,- ասել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ