Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանը կրկնակի կթեստավորի Թուրքիայից և Տանզանիայից ժամանողներին

Ռուսաստանը կրկնակի կթեստավորի Թուրքիայից և Տանզանիայից ժամանողներին

724
0

Ռոսպոտրեբնադզորն առաջարկում է կրկնակի թեստավորել Թուրքիայից և Տանզանիայից վերադարձած ռուսներին կորոնավիրուսի հայտնաբերման համար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է կանոնակարգերի նախագծի պորտալում:

«Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնք մինչև 2021 թ. մայիսի 1-ը Թուրքիայի Հանրապետությունից և Տանզանիայի Միացյալ Հանրապետությունից ժամանում են Ռուսաստանի Դաշնության տարածք, մուտքի պահից 5 օրվա ընթացքում պետք է անցնեն կրկնակի թեստավորում՝ Կովիդ-19-ի առկայության ստուգման նպատակով»,-  ասվում է փաստաթղթում:

Նախագծին համապատասխան, ռուսները ստիպված կլինեն տեղեկատվություն տրամադրել թեստերի արդյունքների մասին հանրային ծառայությունների մեկ միասնական պորտալի միջոցով: Բացառություն է նախատեսված զբոսաշրջիկներ տեղափոխող օդանավերի անձնակազմի անդամների համար, որոնք ազատվում են կրկնակի թեստավորումից:

Ներկայումս նախագծի տեքստի առնչությամբ անցկացվում են հանրային քննարկումներ և հակակոռուպցիոն անկախ փորձաքննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ