Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ հետախուզությունը հնարավոր է համարել կորոնավիրուսի տարածումը Չինաստանի լաբորատորիայից

ԱՄՆ հետախուզությունը հնարավոր է համարել կորոնավիրուսի տարածումը Չինաստանի լաբորատորիայից

178
0

ԱՄՆ հետախուզական ծառայությունները հստակ տեղեկություններ չունեն կորոնավիրուսի ծագման մասին: Որպես հնարավոր տարբերակներից մեկը քննարկվում է Չինաստանի լաբորատորիաներից մեկից դրա տարածումը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ հետախուզական ազգային ծառայության տնօրեն Էվրիլ Հեյնսը Ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով հատուկ հանձնաժողովի նիստում, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք հստակ չգիտենք, թե որտեղ, երբ և ինչպես է տեղի ունեցել կորոնավիրուսի փոխանցումը: Մենք ունենք երկու հավանական տեսություն. մեկը լաբորատոր միջադեպն է, մյուսը՝ վարակված կենդանիների հետ մարդու շփումը: Մենք աշխատում ենք այս երկու տարբերակների ուղղությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունների եզրակացությունները հիմնված չեն ՉԺՀ իշխանությունների հայտարարությունների վրա:

Մարտին փորձագետների միջազգային խումբը զեկույց էր հրապարակել վիրուսի ծագումն ուսումնասիրելու նպատակով հունվարին Չինաստան կատարած ուղևորության մասին։ Փորձագետները չէին կարողացել  միանշանակ եզրակացության գալ: Ամենահնարավոր սցենարը կենդանիների միջև վարակի տարածումն է, ապա՝ փոխանցումը մարդուն։ Ամենաքիչ հավանականությունը SARS-CoV-2- ի լաբորատոր պայմաններում ստեղծվելն է: Զեկույցի հրապարակումից հետո աշխարհի 14 երկրների հայտարություններում ուղիղ քննադատություն չի եղել, նշվել է միայն, որ փորձագետների աշխատանքն իրականացվել է «զգալի ուշացումով» ՝ առանց ամբողջական տեղեկատվության և նմուշների հասանելիության:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ