Գլխավոր էջ Նորություններ Ռուս գիտնականները կորոնավիրուսի հակամարմինները որոշելու նոր թեստ-համակարգ են մշակել

Ռուս գիտնականները կորոնավիրուսի հակամարմինները որոշելու նոր թեստ-համակարգ են մշակել

209
0

Ռուս գիտնականները արյան մեջ կորոնավիրուսի հակամարմինների քանակական որոշման նոր թեստ-համակարգ են մշակել: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:

Ինչպես փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, այս համակարգը պետք է օգտագործվի մարդկանց մոտ իմունիտետի զարգացումը գնահատելու շրջանակներում՝ թերապեւտիկ միջոցառումների ընթացքում: Այն կարող է օգտագործվել նաեւ ապաքինված մարդկանց շրջանում հակամարմինների գոյացման մակարդակը վերլուծելու եւ առողջ մարդկանց շրջանում բազմացող իմունիտետի մակարդակը գնահատելու համար:

M հակամարմինները, ինչպես հայտնի է, հայտնվում են վարակվելուց մեկ շաբաթ անց եւ բնորոշ են վարակի սուր ընթացքին: Իսկ G հակամարմինները հայտնվում են վիրուսի հետ շփվելուց 2-3 շաբաթ անց եւ ավելի երկարատեւ իմունիտետ են ապահովում:

«Պատվաստումների մակարդակի բարձրացման եւ կանխարգելիչ միջոցառումների պահպանման հետ մեկտեղ արդեն գարնան վերջին կարող է տեղի ունենալ դեպքերի նվազում: Ռուսաստանցիներին այժմ հասանելի է երեք պատվաստանյութ՝ «ԿովիՎակը», որը մշակվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի կենտրոնի գիտնականների կողմից, «Սպուտնիկ V»-ն՝ Գամալեյի հետազոտական կենտրոնից, եւ «ԷպիՎակԿորոնան», որը մշակվել է «Վեկտոր» պետական հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից»,- ասել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի կլինիկական եւ վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ