Գլխավոր էջ Գլխավոր Գրանցվել է վարակման 961 նոր դեպք

Գրանցվել է վարակման 961 նոր դեպք

216
0

Հայաստանում երեկ կատարվել է 5870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք: Առողջացել է 1075 մարդ: Մեկ օրում մահացել է 23 մարդ: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207103 դեպք, որոնցից 186200-ն` առողջացած, 3835-ը` մահվան ելքով: Մահվան ևս 969 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4804 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 926293 թեստավորում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ