Գլխավոր էջ Նորություններ Կազմակերպվում են դասընթացներ բուժառուների համար

Կազմակերպվում են դասընթացներ բուժառուների համար

277
0

ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնը և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան պարբերաբար տարբեր թեմաներով կազմակերպում են դասընթացներ բուժառուների համար: Ատոպիկ մաշկաբորբի և պսորիազին վերաբերող դասընթացների դրական արձագանքներից ելնելով` կրկին վերսկսվում են դասընթացները:

Ապրիլի 17-ին` ժամը 11:00-ին, Մաշկաբանության ազգային կենտրոնի նիստերի դահլիճում տեղի կունենա «Ամեն ինչ ատոպիկ մաշկաբորբի մասին» թեմայով ուսուցողական դասընթաց` ատոպիկ մաշկաբորբ ունեցող երեխաների ծնողների համար:

Ժամանակակից բժշկության նորագույն տվյալների հիման վրա մշակված դասախոսությունը կներկայացնի Մաշկաբանության ազգային կենտրոնի փորձառու մաշկաբան Արամ Շահվերդյանը:

Դասախոսությունից հետո բժիշկը կանցկացնի երեխաների անվճար խորհրդատվություն:
Անհրաժեշտ է նախապես հերթագրվել` 099290303 հեռախոսահամարով:
Մասնակցությունն անվճար է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ