Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն հաղորդել Է աշխարհում շաքարախտով հիվանդների թվի կտրուկ աճի մասին

ԱՀԿ-ն հաղորդել Է աշխարհում շաքարախտով հիվանդների թվի կտրուկ աճի մասին

461
0

Աշխարհում շաքարախտից տառապողների թիվը վերջին 40 տարվա ընթացքում աճել Է քառակի: Այդ մասին հաղորդել Է Առողջապահությանի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, ապրիլի 14-ին՝ ինսուլինի հայտնաբերման 100-րդ տարեդարձին, կազմակերպությունը կներկայացնի շաքարախտի դեմ պայքարի գլոբալ պայմանագիր, որը պետք Է ազդակ հաղորդի հիվանդության կանխարգելման ջանքերին եւ ապահովի այն բոլոր անձանց բուժումը, ովքեր դրա կարիքն ունեն:

«Շաքարախտի դեմ պայքարի ուղղությամբ հրատապ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունն ակներև Է ինչպես երբեք: Շաքարախտով հիվանդ մարդկանց թիվը վերջին 40 տարվա ընթացքում ավելացել Է քառակի: Դա միակ լուրջ ոչ ինֆեկցիոն հիվանդությունն Է, որի դեպքում վաղաժամ մահվան ռիսկը աճում Է, այլ ոչ թե նվազում:

Եվ մարդկանց մեծամասնությունը, որոնք COVID-19-ով ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում, տառապում Է շաքարախտով»,-ԱՀԿ-ի ղեկավարի խոսքը մեջբերվում Է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է կազմակերպությունը, աշխատանքի առավել հրատապ ուղղություններից մեկն ախտորոշման միջոցներից եւ դեղորայքից, մասնավորապես, ինսուլինից օգտվելու հնարավորության ընդլայնումն Է եկամտի ցածր եւ միջին մակարդակ ունեցող երկրներում:

«Պայմանագիրը նաեւ նպատակաուղղված կլինի առաջընթացի խաթանմանը՝ դիաբետի բուժման ընդգրկման գլոբալ նպատակային ցուցանիշների սահմանման միջոցով…»,-ասվում Է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ