Գլխավոր էջ Նորություններ Մի քանի պատճառ` հաճախ կարկադե օգտագործելու համար

Մի քանի պատճառ` հաճախ կարկադե օգտագործելու համար

430
0

Կարկադեն հաճելի համ ունեցող բավական տարածված ըմպելիք է, որը ստանում են սուդանական վարդի կամ հիբիսկուսի թերթիկներից: Այս բույսը հայտնի է, որպես արդյունավետ դեղամիջոց ամենատարբեր հիվանդությունների դեմ, սակայն քչերը գիտեն, թե իրականում ինչ օգտակար հատկություններով է օժտված դրա թուրմը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հիբիսկուսի ծաղիկներից պատրաստված թուրմի ամենաօգտակար հատկություններն ու 5 պատճառ այն հաճախ կիրառելու համար։

Նվազեցում է զարկերակային ճնշումը

Ճիշտ թրմված թեյը հիանալի ըմպելիք է զարկերակային գերճնշումով հիվանդների համար։ Այն օժտված է հիպոտենզիվ ու սպազմոլիտիկ հատկություններով, որոնց շնորհիվ զգալի բարելավում է զարկերակային գերճնշումով հիվանդների ինքնազգացողությունը։ Նման ազդեցությունը պայմանավորված է բույսի օգտակար բաղադրությամբ․ այն պարունակում է վիտամին C և անտոցիաններ, որոնք ամրապնդում են արյունատար անոթների պատերը, կալիում, որը կանխում է առիթմիան, մրգաթթուներ, որոնք միզամուղ ազդեցություն են ունենում և նպաստում են ճնշման նվազմանը, ինչպես նաև ֆլավոնոիդներ՝ հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են անոթային բորբոքումների դեմ՝ նվազեցնելով սրտամկանի ծանրաբեռնվածությունը։ Գերմանական Wunderweib պարբերականի հաղորդմամբ՝ օրական երեք բաժակ կարկադե թեյ խմելը կօգնի նվազեցնել զարկերակային ճնշման ցուցանիշները 7 միավորով։

Պաշտպանում է խոլեստերինի բարձր մակարդակից

Հիբիսկուսը նաև հիանալի բնական միջոց է խոլեստերինի բարձր մակարդակի դեմ պայքարի համար։ Այս բույսը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք մաքրում են զարկերակներն ու կանխում են դրանցում խոլեստերինային վահանիկների կուտակումը։

Կանխում են ավելորդ քաշի կուտակումը

Կարկադե թեյը նպաստում է ավելորդ կիլոգրամների կուտակման կանխարգելմանը, ուստի կարող է շատ օգտակար լինել ավելորդ քաշի դեմ պայքարողների համար։ Մեծ քանակությամբ ակտիվ նյութերի շնորհիվ այս թեյը խթանում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը, ակտիվացնում է մարսողության գործընթացն ու օրգանիզմից դուրս է բերում չյուրացված ճարպերի մնացորդներն ու անցանկալի և տոքսիկ միացությունները։

Ամրապնդում է իմունային համակարգը

Հսկայական քանակությամբ վիտամին C-ի շնորհիվ այս թեյը նպաստում է նաև օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։ Անգամ արդեն իսկ վարակված լինելու դեպքում հիբիսկուսի ծաղիկներից պատրաստված թեյի գործածությունը դրական ազդեցություն կունենա օրգանիզմի վրա, ինչը պայմանավորված է նրանով, որ բույսն օժտված է հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով։

Մեղմում է նախադաշտանային համախտանիշի դրսևորումները

Դաշտանային ցիկլի որոշակի օրերին շատ կանանց մոտ բավական տհաճ ֆիզիկական ու հոգեբանական լարվածություն է նկատվում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նրան ինքնազգացողության վրա, մինչդեռ հիբիսկուսի ծաղիկներից պատրաստված թեյը կարող է օգնել ազատվել դրանից։ Սակայն հարկ է հիշել, որ նման դեպքերում կարկադե թեյը տարբեր կերպ կարող է ազդել։ Մի կողմից այն հակադեպրեսանտային ու սպազմոլիտիկ ազդեցություն է ունենում, իսկ մյուս կողմից կարող է բարձրացնել էստրոգեն հորմոնի մակարդակը՝ հանգեցնելով հորմոնալ խանգարման։ Սա է պատճառը, որ հղիներին խորհուրդ է տրվում խուսափել դրա գործածությունից, իսկ մյուսներին՝ օգտագործել սահմանափակ։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ