Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն հորդորում է պահպանել սանիտարական միջոցառումները` կապված աշխարհում COVID-19-ի դեպքերի աճի հետ

ԱՀԿ-ն հորդորում է պահպանել սանիտարական միջոցառումները` կապված աշխարհում COVID-19-ի դեպքերի աճի հետ

229
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հիշեցնում է սանիտարական միջոցառումների, այդ թվում `սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտությունը` կապված վեց շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի շարունակական աճի հետ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

ԱՀԿ խոսնակ Մարգարեթ Հարիսը ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է, որ աշխարհում աճում են նաև վարակակիրների մահվան դեպքերը:

«Մենք շատ մտահոգված ենք կորոնավիրուսի դեպքերի աճով՝ աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Աֆրիկայում դեպքերի թիվը կարող է մի փոքր ցածր լինել, բայց հիվանդության և մահացության տագնապալի աճ կա ամբողջ աշխարհում»,- ասել է Հարիսը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում հիվանդացության թվերն են աճել, իսկ վերջին երեք շաբաթվա ընթացքում՝ նաև մահացությունը:

ԱՀԿ խոսնակը այս իրավիճակի պատճառը համարում է մի շարք գործոնների համադրությունը: Դրանցից են օրինակ՝ համաճարակի ընթացքում հաստատված հանրային առողջապահական միջոցառումների անհամապատասխանությունը, կորոնավիրուսի նոր տեսակների տարածումը, ինչպես նաև խիստ կարանտինային ռեժիմից դուրս գալը, որը որոշ մարդիկ մեկնաբանում են որպես նորմալ կյանքին վերադարձի ազդանշան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ