Գլխավոր էջ Նորություններ Փակ գանգուղեղային վնասվածք ստացած 1.5 տարեկան աղջնակը դուրս է գրվել

Փակ գանգուղեղային վնասվածք ստացած 1.5 տարեկան աղջնակը դուրս է գրվել

987
0

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։

Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում: Այսօր դուրս գրվելիս փոքրիկին ուղեկցել են նրան բուժող բժիշկները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ