Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 160 հազար դիմակ

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 160 հազար դիմակ

1165
0

Իրանի հետ սահմանը փակելու հարցը քննարկվել է ոչ թե մեկ կամ մի քանի ժամ, այլ մի քանի օր՝ հետևելով հարևան երկրում տիրող իրավիճակին և վերլուծելով սպասվելիք հնարավոր բարդացումները։ Այս ամենից հետո միայն նախարարության կողմից արվել է սահմանը փակելու առաջարկ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

«Բոլորս էլ գիտենք, որ Իրանից միշտ մեծ հոսք է լինում հատկապես Մեղրիի սահմանային կետով և այդ հոսքերը որոշ չափով կարող են հետագայում անկառավարելի դառնալ։ Դեպքերի նման զարգացումները ցույց տվեցին, որ հնարավոր է՝  այդ հոսքերի հետ համատեղ, մենք չկարողանայինք 14 օրյա հսկողությունը լիարժեք  սահմանել։ Այդ իսկ պատճառով փակվեց սահմանը։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ մենք չենք վերահսկելու մյուս երկրներից եկող հոսքերը»,- պարզաբանել է նա։

MedMedia-ի այն հարցին, թե նման կարևորություն ունյեցող թեմայով ինչու հենց նախարարը հանդես չի եկել մամուլի ասուլիսով, մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պատասխանեց, որ նախարարը գտնվում է կառավարությունում և կապ չունի՝ ով է հայտնում տեղեկատվությունը։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, անդրադառնալով համազգեստների և դիմակների հարցում նախարարության պատրաստվածությանը հավելեց, որ որոշակի քանակով դիմակներ Առողջապահության նախարարությունը արդեն իսկ ունի։ Ձեռք է բերվել 160 հազար դիմակ և աշխատանքներ են տարվում էլի ձեռք բերելու։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ