Գլխավոր էջ Գլխավոր Ինչպես մոտենալ ռումբին` հետևելով Արսեն Թորոսյանի «խորհրդին»

Ինչպես մոտենալ ռումբին` հետևելով Արսեն Թորոսյանի «խորհրդին»

1250
0

Ինչպես օրերս հայտնի դարձավ` նոր կորոնավիրուսի ներթափանցման վտանգը թակեց հարևան երկիր Իրանի դռները: Ըստ այդմ, մահվան ցուցանիշով (վերջին տվյալներով գրանցվել է մահվան 12 դեպք) Իրանն արդեն երկրորդն է աշխարհում` Չինաստանից հետո:

Թերև այս հանգամանքը ավելացրեց Հայաստանում խուճապի չափաբաժինը: Կարծիքներն այս հարցի շուրջ կրկնապատկվեցին և տարբեր առաջարկներ հնչեցին Իրանի հետ բոլոր սահմանները փակելու վերաբերյալ:

Պետք է փաստենք, որ անհանգստության ֆոնի հիման վրա փետրավրի 24-ին  կայացավ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, համաձայն որի` որոշում կայացվեց դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ: Հատկանշական է, որ այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը  այնքան էլ  չհամապատասխանեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղիղ եթերում արված մեկնաբանություններին և հայտարարություններին, որտեղ նախարարն ակնհայտորեն նշում էր, որ Իրանի հետ սահման փակելը ոչ մի դրական արդյունք չի կարող տալ, ավելին` Թորոսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ հանդես եկավ ծաղրական գրառմամբ `«Ազգ էպիդեմիոլոգ», որն ուղղված էր անհանգստացած հայ հանրությանը: Հանրության շրջանում արդեն իսկ ծագած բուռն քննարկումները կարծես թե նախարարին ստիպեցին մնալ կադրից դուրս: Դրա մասին է փաստում փետրվարի 24-ին կորոնավիրուսի շուրջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թորոսյանի բացակայության հանգամանքը: Նրա տեղը լրացնելու էր եկել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Այստեղ հարց է ծագում, թե ինչով է պայմանավորված նախարարի վստահությունը և ինչու է պնդում, որ սահման փակելը արդյունավետ մեթոդ չէ:

Միգուցե նախարարն անձնական պաշտպանության մեխանիզմներ է մշակել, որոնք վստահություն են հաղորդում նրան, բայց ամեն պարագայում վերջին օրերի խառնաշփոթը  ամփոփելով` վերլուծող անձը գալիս է ընդամենը մեկ եզրահանգման: Առողջապահության նախարարի կարծիքը անտեսվեց վարչապետի կողմից և որոշում կայացվեց իրական վտանգը կասեցնելու նպատակով. չէ՞ որ քայլեր չձեռնարկելու արդյունքում մենք կմոտենանք ոչ ցանկալի ռումբին:

Պետք է հաշվի առնել մի հանգամանք` որքան էլ Հայաստանը զերծ մնա վարակի ներթափանցումից,  ցանկացած կասկածելի դեպքի համար պատասխանատվություն է կրելու պետական համակարգը, այդ թվում` և՛  նախարարը, և՛  վարչապետը, ուստի նպատակարհարմար է կիրառել փոխհամաձայնեցված մեխանիզմներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ