Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո Լիտվայում գրանցվել է ութ մահ

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո Լիտվայում գրանցվել է ութ մահ

196
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո Լիտվայում գրանցվել է ութ մահ, դրանք կապված են հիվանդների տարիքի և նրանց քրոնիկ հիվանդությունների հետ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է Դեղերի վերահսկման պետական գործակալության աշխատակից Ռուգիլե Պիլվինինեն, փոխանցում է «Ռիա Նովոստին»։

Լիտվայում պատվաստումների համար օգտագործվում են դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված COVID-19ժի երեք պատվաստանյութ`Pfizer/BioNTech, Moderna և AstraZeneca:

«Ամենաերիտասարդ հիվանդը 69 տարեկան է, մեծը ՝ 91 տարեկան: Հինգ կին, երեք տղամարդ: Մեր գնահատմամբ, բոլոր գրանցված մահերը կապված էին այս հիվանդների տարիքի և քրոնիկ հիվանդությունների հետ»,- ասել է Պիլվինինեն:

Պատվաստումների հակացուցումների շարքում, մասնագետի խոսքով, եղել են ուշաթափության մի քանի դեպքեր, որոնք կապված էին ջերմության և ընդհանուր հիվանդությունների առկայության հետ:

«Մենք նկատել ենք մի քանի անսպասելի ռեակցիա՝ դեմքի, լեզվի, վերջույթների կամ նույնիսկ ամբողջ մարմնի թմրածություն, արյան ճնշման և սրտի բաբախների աճ»,- ասել է Պիլվինենը և նշել, որ եղել է  դեմքի նյարդի կաթվածի մեկ դեպք՝  Vaxzevria-ով  (AstraZeneca) պատվաստումից հետո և նախկինում հաղորդվում էր նույնօրինակ հետևանք Moderna պատվաստանյութի մասով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ