Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ում Johnson & Johnson-ի պատվաստման 3 կետ փակվել է կողմնակի ազդեցությունների պատճառով

ԱՄՆ-ում Johnson & Johnson-ի պատվաստման 3 կետ փակվել է կողմնակի ազդեցությունների պատճառով

190
0

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում Johnson & Johnson ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութով ներարկումներ իրականացնող 3 կետեր ժամանակավորապես փակվել են՝ կապված 26 մարդկանց մոտ ի հայտ եկած կողմնակի ազդեցությունների հետ, այդ թվում՝ ուշագնացության։ Այս մասին հայտնում էABC News-ը։

Բնակչությանը Jonson & Jonson-ի պատվաստանյութով պատվաստելը դադարեցնելու մասին հայտնել են նահանգի առողջապահության պատասխանատուները։

Պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ հարցը Հյուսիային Կարոլինայի պաշտոնատար անձինք քննարկում են դաշնային մարմինների հետ։

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր այն մասին, որ կորոնավիրուսի նոր շտամներն արագորեն տարածվում են ԱՄՆ տարածքում, ինչի հետևանքով հիվանդացության դեպքերը շարունակում են ավելանալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ