Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները փորձարկում են կորոնավիրուսի դեմ օրալ պատվաստանյութը

Գիտնականները փորձարկում են կորոնավիրուսի դեմ օրալ պատվաստանյութը

299
0

Դոկտոր Պատրիկ Սուն-Շիոնգը՝ Los Angeles Lakers-ի սեփականատերերից մեկը, կորոնավիրուսի դեմ օրալ պատվաստանյութ է մշակում, որը կդյուրացնի պատվաստումների գործընթացը:

Ըստ The Daily Mail-ի՝ ԱՄՆ-ում օգտագործման համար հաստատված բոլոր երեք պատվաստանյութերը (արտադրված են Pfizer-BioNTech, Moderna և Johnson & Johnson) նպաստում են հակամարմինների ստեղծմանը, որոնք չեզոքացնում են վիրուսի կողմից օգտագործվող ն սպիտակուցը մարդկային բջիջներ ներթափանցելու եւ վարակելու համար:

Սակայն թիմի նոր պատվաստանյութն ուղղված է վիրուսի գնդաձեւ կենտրոնին, որն այդքան էլ հաճախ չի փոփոխվում: Բացի այդ, թիմն ասում է, որ պատվաստանյութը կլինի ավելի արագ, ավելի էժան եւ ավելի դյուրին, եւ կարիք չի լինի այն պահել ցածր ջերմաստիճաններում:

Փորձարկման ընթացքում, որն այժմ գտնվում է առաջին փուլում, կամավորները բաժանվել են 4 խմբի՝ տեսնելու, թե որքան լավ է ազդում դեղամիջոցի օրալ ձեւը:

Առաջին խումբը միայն հաբեր է ստանում, երկրորդ խումբը՝ միայն ներարկում, երրորդ խումբը՝ դեղահաբեր եւ ներարկում, իսկ չորրորդը՝ ոչինչ: Ըստ մշակողների՝ պատվաստանյութի օրալ ձեւը պետք է T բջիջների առաջացում նախաձեռնի՝ լեյկոցիտների տեսակ, որոնք կապվում են վիրուսներին եւ սպանում են դրանք:

Մասնագետները կարծում են, որ, ե՛ւ հակամարմիններ, ե՛ւ T բջիջներ առաջացնելով, ստացողները երկարաժամկետ պաշտպանություն կունենան: Նաեւ կարծիք կա, որ, պատվաստանյութն օրալ կերպով ստանալով, մենք նպատակայնորեն պաշտպանում ենք լորձաթաղանթները, աղիները, բերանի խոռոչը եւ քիթը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ