Գլխավոր էջ Նորություններ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հաստատել է AstraZeneca-ի ու թրրոմբների առաջացման միջև կապը

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հաստատել է AstraZeneca-ի ու թրրոմբների առաջացման միջև կապը

228
0

Դեղամիջոցների եվրոպական գործակալության պատվաստումների ռազմավարության և առողջությանը սպառնալիքի դեպարտամենտի ղեկավար Մարկո Կավալերին հաստատել է, որ կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի և արյան մակարդուկների առաջացման միջև կապ կա:

«Իմ դիտարկմամբ՝ այսօր մենք կարող ենք ասել, որ ակնհայտ կապ կա այդ պատվաստանյութի հետ: Մենք դեռ չգիտենք, թե հատկապես ինչն է նման ռեակցիա առաջացնում: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում մենք կհայտարարենք, որ կապն առկա է, բայց մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչպես է դա տեղի ունենում»,-ասել է մասնագետը՝ իտալական Il Messaggero-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ