Գլխավոր էջ Նորություններ Կրեմլը պատասխանել է լրագրողների՝ պատվաստումից հետո Պուտինի հակամարմիններ ձեռք բերելու մասին հարցին

Կրեմլը պատասխանել է լրագրողների՝ պատվաստումից հետո Պուտինի հակամարմիններ ձեռք բերելու մասին հարցին

185
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության մասին խոսելը վաղաժամ է։ Նա մարտի վերջին է պատվաստվել: Այս մասին ասաց ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` հիշեցնելով, որ պատվաստումների ցիկլը դեռ ավարտված չէ:

Երկրի ղեկավարը պատվաստվել է մարտի 23-ին երեկոյան: Նա պատվաստել է առանց տեսախցիկների, այնուհետև բացատրել, որ «կապիկություն» անել պետք չէ, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինչ-որ բան կեղծել այդ գործընթացում, դժվար չէ դա անել․ օրինակ տեսախցիկով ցույց տալ ոչ թե թմրանյութի, այլ՝ վիտամինների ներարկումը։

Պուտինը չի հայտնել պատվաստանյութի անվանումը, որով բժիշկները ներարկել են իրեն: Նրա խոսքով, այդ մասին գիտի միայն իր բժիշկը: Անցյալ շաբաթ Պեսկովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց  հետո նախագահը կողմնակի բարդություններ չունի:

«Պատվաստումների ցիկլը դեռ ավարտված չէ: Դուք գիտեք, որ նախագահը ստացել է պատվաստման  առաջին դեղաչափը, ուստի դեռ վաղ է այդ մասին խոսել»,- ասաց Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն  հարցին, թե արդյո՞ք նախագահն արդեն ունեցել է հակամարմիններ պատվաստումից հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ