Գլխավոր էջ Նորություններ Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող են հուշել մարդու եղունգները

Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող են հուշել մարդու եղունգները

467
0

Մարդու օրգանիզմում բոլոր համակարգերը միմյանց կապված են, ուստի առողջական որևէ խնդրի դեպքում կարող են ի հայտ գալ մի շարք ախտանշաններ, որոնք կարող են առաջին հայացքից որևէ կապ չունենալ հիմնական խնդրի հետ, մինչդեռ դրանց ժամանակին ուշադրություն դարձնելը կօգնի օր առաջ ազատվել խանգարումներից։

Նման ախտանշանների շարքին կարող են դասվել եղունգների փոփոխությունները, որոնք հաճախ անտեսվում են և վերագրվում զուտ կոսմետիկ խնդիրներին։ Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ եղունգների վիճակի արտասովոր փոփոխությունները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով։ Նման խնդիրների դեմ ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող է դառնալ էլ ավելի լուրջ խանգարումների զարգացման պատճառ, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել անգամ ամենաչնչին փոփոխությունները նկատելու դեպքում։

Բժիշ Նատալյա Սիչևան ներկայացրել է՝ առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել եղունգների հետ կապված խնդիրները՝ հորդորելով դրանք նկատելու դեպքում անհապաղ դիմել մասնագետին։

Սպիտակ «կիսալուսինների» բացակայություն

Եղունգների վերին հատվածում գտնվող սպիտակ կիսալուսնաձև հատվածների բացակայությունը կարող է պայմանավորված լինել վիտամին B12-ի դեֆիցիտով, ինչպես նաև սակավարյունությամբ (անեմիա), ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Գոգավոր եղունգ

Եղունգների գոգավորությունը նույնպես կարող է լինել սակավարյունության մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկը, ուստի այն ևս չի կարելի անտեսել։

Անհարթություններ

Եղունգներին ուռուցիկ անհարթ հատվածների առկայությունը ևս կարող է պայմանավորված լինել սակավարյունությամբ ու վիտամին B12-ի դեֆիցիտով։

Սպիտակ բծեր

Եղունգների վրա սպիտակ բծերի առկայությունը պայմանավորված է լինում ցինկի պակասով, իսկ այս տարրն օրգանիզմի համար կարևորագույն միկրոտարրերից մեկն է, որն անհրաժեշտ է ամուր իմունային համակարգ ունենալու համար։

Սպիտակ գծեր

Եթե եղունգների վրա ի հայտ են գալիս հորիզոնական սպիտակ գծեր, ապա հարկավոր է ստուգել օրգանիզմում վիտամին B12-ի մակարդակը, քանի որ այս խնդիրը ևս կարող է պայմանավորված լինել այս տարրի դեֆիցիտով։

Եղունգների դեղին երանգ

Եղունգները կարող են դեղնավուն երանգ ստանալ վիտամին C-ի դեֆիցիտի կամ վահանագեղձի հիվանդությունների հետևանքով, ուստի նման խնդիրը չի կարելի անուշադրության մատնել։

Եղունգների դեղնավուն երանգ ու շերտազատում

Եղունգների դեղնավուն երանգն ու միաժամանակ շերտազատումը կարող են հուշել կալցիումի, մագնեզիումի ու բիոտինի (վիտամին B7) դեֆիցիտի մասին։ Վերջինը հարկավոր է օրգանիզմին մարսողական ու սրտանոթային համակարգերի նորմալ աշխատանքի համար, ուստի նման ախտանշանն անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել։

Եղունգների վնասված նրբամաշկ

Եթե եղունգների հարակից մաշկը հաճախ է վնասվում ու չորանում, ապա հարկավոր է ստուգել օրգանիզմում А, Е և В7 վիտամինների մակարդակը, քանի որ նման մնր վնասվածքների պատճառ կարող է դառնալ այս կարևոր տարրերի դեֆիցիտը։

Եղունգների դանդաղ աճ

Եթե եղունգները չափազանց դանդաղ են աճում, ապա մեծ է հավանականությունը, որ օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ կալցիում կամ վատ է յուրացնում այն։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ