Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք պետք է կորոնավիրուսով վարակված և առողջացած մարդիկ պատվաստվեն COVID-19-ի դեմ

Արդյո՞ք պետք է կորոնավիրուսով վարակված և առողջացած մարդիկ պատվաստվեն COVID-19-ի դեմ

383
0

Ռուս բժիշկ-իմունոլոգ Նիկոլայ Կրյուչկովը Sputnik-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք պետք է, որ կորոնավիրուսով վարակված եւ արդեն առողջացած մարդիկ պատվաստվեն COVID-19-ի դեմ, եւ երբ է ամենից հարմար ժամանակը, որպեսզի դա անեն։ Ըստ մասնագետի, վերջիններս պատվաստման հարցում չպետք է շտապեն։ Կորոնավիրուսով վարակվելուց եւ առողջանալուց հետո, 6-7 ամիս մարդու մոտ կարող է պահպանվել սպեցիֆիկ իմունիտետը, որը ձեւավորվում է մարդկանց մեծ մասի մոտ։ Սա գիտական վերջին տեսակետն է։

«Ներկայումս, կորոնավիրուսն արդեն հաղթահարած մարդկանց խորհուրդ է տրվում պատվաստվել հիվանդությունը հաղթահարելուց որոշակի ժամանակ անց, քանի որ կորոնավիրուսից առողջանալուց հետո սպեցիֆիկ իմունային արձագանքը նրանց օրգանիզմներում գործում է եւ պաշտպանում է այն»,- ասել է նա։

Իսկ ահա ժամանակի հետ մարդկանց հարկավոր է հավելյալ միջոցներով ուժեղացնել հիվանդության դեմ ունեցած իմունիտետը։ Սա արդեն կապված է այն հանգամանքի հետ, թե տվյալ մարդու օրգանիզմում ինչ ժամանակահատվածից հետո կսկսի թուլանալ հակակորոնավիրուսային իմունիտետը։ Նաեւ կարելի է երկու դեղաչափի փոխարեն մեկով պատվաստվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ