Գլխավոր էջ Նորություններ Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

306
0

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հակակորոնավիրուսային թեստի պատասխանը դրական արդյունք է ցույց տվել։ Նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Ղարիբաշվիլին հայտնել է, որ իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով։

Վրաստանի կառավարության stopcov.ge կայքի տվյալներով՝ երկրում առ այսօր հաստատվել է կորոնավիրուսի 284 958 դեպք, 3832 մահ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ