Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ լուրջ խնդիրներ կարող են զարգանալ աղի չարաշահման հետևանքով

Ի՞նչ լուրջ խնդիրներ կարող են զարգանալ աղի չարաշահման հետևանքով

372
0

Կերակրի աղն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որի պակասը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, սակայն աղի չարաշահումը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, ուստի այս մթերքի գործածության հարցում հարկավոր է չափազանց ուշադիր լինել առողջական շատ լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները խորհուրդ են տալիս մարդկանց խիստ սահմանափակել կերակրի աղի գործածությունը և չգերազանցել օրական առավելագույնը 5 գրամի շեմը, սակայն խնդիրն այն է, որ շատերը չեն գիտակցում, թե իրականում որքան աղ են օրվա ընթացքում կիրառում։ Բանն այն է, որ անգամ սննդին աղ չավելացնելու դեպքում մարդն արդեն իսկ մեծ քանակությամբ աղ է ստանում օրվա ընթացքում օգտագործվող սննդամթերքի այլ տեսակներից, ինչը կարող է շատ վտանգավոր լինել օրգանիզմի համար։

Medikforum.ru կայքը ներկայացրել է, թե առողջական ինչ լուրջ խնդիրներ կարող են զարգանալ կերակրի աղի չարաշահման դեպքում։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է խուսափել մեծ քանակությամբ աղ պարունակող մթերքի, այդ թվում՝ կիսաֆաբրիկատների, պատրաստի ուտեստների, պահածոների, ապխտած մթերքի, տարատեսակ պատրաստի սոուսների և նմանատիպ այլ մթերքի չարաշահումից, միաժամանակ և սահմանափակել սննդին ավելացվող աղի քանակությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ