Գլխավոր էջ Նորություններ Համաձայնություն է ձեռք բերվել «Սպուտինիկ V» պատվաստանյութի տասնյակ հազարավոր դեղաչափեր մատակարարելու շուրջ

Համաձայնություն է ձեռք բերվել «Սպուտինիկ V» պատվաստանյութի տասնյակ հազարավոր դեղաչափեր մատակարարելու շուրջ

174
0

Անցած տարվա գարնան եւ ամռան ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի տարբեր կառույցներ, ներառյալ՝ արտաքին քաղաքականության գերատեսչությունները, գրեթե ամենօրյա ռեժիմով լուծում էին լոգիստիկայի հարցով այնպիսի բարդ խնդիրներ, ինչպիսիք են՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների տուն վերադարձի հարցը, կարանտինի ժամանակ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը, «Վերին Լարս»-ով ապրանքների տեղափոխումը, կորոնավիրուսի հաղթահարման համար անհրաժեշտ դեղամիջոցների մատակարարումը: Այս մասին «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով հարցին, թե կան արդյոք ծրագրեր՝ Երեւանին համաճարակի դեմ պայքարի հարցում օգնելու համար:

«2020-2021 թվականներին Ռուսաստանն անփոխհատույց հիմքով Հայաստանին փոխանցել է 50 հազար հետազոտությունների թեստ-համակարգեր, 188,5 հազար հետազոտությունների նմուշպատրաստման ռեագենտներ, ջերմաչափեր, ինչպես նաեւ պատվաստանյութի ավելի քան 2 հազար դեղաչափ»,-նշել է Ռուդենկոն:

Նա նաեւ հայտնել է, որ վարակի նահանջի հետ մեկտեղ ընդլայնվել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ մարդասիրական փոխանակումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ