Գլխավոր էջ Նորություններ Համաճարակաբանը կոչ է անում պատվաստման թեմայով լսել միայն մասնագիտական կարծիքներ, չտրվել մեդիա...

Համաճարակաբանը կոչ է անում պատվաստման թեմայով լսել միայն մասնագիտական կարծիքներ, չտրվել մեդիա սադրանքների

203
0

Մասնագետը խորհուրդ է տալիս կորոնավիրուսային պատվաստումների հարցով լսել ու քննարկման առարկա դարձնել միայն մասնագիտական կարծիքները և առհասարակ պատվաստման գործընթացը կասկածի տակ չդնել:

Երևանի պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանն անդրադարձել է ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանի դիտարկումներին AstraZeneca պատվաստանյութի առնչությամբ: ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանն ակնարկել է AstraZeneca պատվաստանյութից հրաժարվելու մտադրության մասին:

«Այս պահին ԱՄՆ-ում փորձարկումներ են կատարվում, և ուզում եմ հիշեցնել նաև, որ նույն ԱՄՆ-ն օրեր առաջ հայտարարեց, որ «Սպուտնիկ» պատվաստանյութն ունի բարձր էֆեկտիվություն, սակայն իրենց երկրում չեն օգտագործելու այդ պատվաստանյութը, քանի որ արդեն իսկ ունեն ձեռքբերված պայմանավորվածություններ այլ բրենդային պատվաստանյութերի հետ, որն այս պահին բավարարում է իրենց պահանջարկը: Ուստի առաջարկում եմ չտրվել մեդիա սադրանքներին, լսել ու քննարկման առարկա դարձնել միայն մասնագիտական կարծիքները և առհասարակ պատվաստման գործընթացը կասկածի տակ չդնել»,- նշել է Արման Բադալյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ