Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ ղեկավարը դիմել է COVID-պատվաստումները սկսած երկրներին

ԱՀԿ ղեկավարը դիմել է COVID-պատվաստումները սկսած երկրներին

214
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը համաշխարհային լիդերներին կոչ է արել անհապաղ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 10 միլիոն դեղաչափ հատկացնել այն երկրներին, որոնք անգամ չեն սկսել պատվաստումները: Այս մասին նա հայտարարել է Ժնևում կայացած բրիֆինգի ընթացքում:

«Նախորդ շաբաթ անհապաղ խնդրանքով դիմել եմ երկրներին, որոնք ունեն COVID-19-ի դեմ պատվաստանյութ՝ հաստատված ԱՀԿ-ի կողմից: Կոչ եմ արել 10 միլիոն դեղաչափ առանձնացնել՝ արտակարգ անհրաժեշտության դեպքում օգտագործման համար»,- ասել է Գեբրեյեսուսը:

Միաժամանակ նա նշել է, որ դրանք անհրաժեշտ են, ոչ մինչ այժմ պատվատսանյութ չստացած 20 երկրները կարողանան սկսել բուժաշխատողների և տարեցների պատվաստումները մինչև ապրիլի 10-ը:

«Ես մինչ օրս հույս ունեմ, որ պետությունների ղեկավարները կարձագանքեն իմ կոչին»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ