Գլխավոր էջ Նորություններ Մարտի 30-ը Միելոմայի դեմ պայքարի միջազգային օրն է

Մարտի 30-ը Միելոմայի դեմ պայքարի միջազգային օրն է

225
0

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր նշվել է Միելոմայի դեմ պայքարի միջազգային օրը։

Օրվան նվիրված միջոցառումների նպատակը հիվանդության մասին իրազեկվածության բարձրացումն է, պացիենտների կյանքի որակի բարելավումը, ինչպես նաև բուժման նորագույն մեթոդների ու տարբերակների քննարկումը։
✅Հայկական արյունաբանական ասոցացիայի նախաձեռնությամբ՝ Միելոմայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին միացել է նաև Հայաստանը։

Այսօր Արյունաբանական կենտրոնում մասնագիտական զեկույցներով հանդես եկան⤵
📌Ներսես Ղահրամանյանը` «Միելոմային հիվանդության նորագույն բուժական մոտեցումները»
📌Մարիա Բադիկյանը՝ «Ոսկրածուծի փոխպատվաստման մոտեցումները Միելոմային հիվանդության ժամանակ»
📌Լուսինե Հարությունյանը՝ «Ծխացող միելոմա»
📌Գևորգ Սաղումյանը՝ «Միելոմային հիվանդությամբ տառապող տարեցների բուժման առանձնահատկությունները»

Միջոցառումն ավարտվեց քննարկմամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ