Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր մթերքներն են նպաստում մահացության նվազմանը

Ո՞ր մթերքներն են նպաստում մահացության նվազմանը

298
0

Մրգերի եւ բանջարեղենի գործածումը կօգնի նվազեցնել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների հետեւանքով մահացությունը, պնդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Մասնագետը նշում է, որ ԱՀԿ հանձնարարականների համաձայն խորհուրդ է տրվում մրգեր եւ բանջարեղեն ուտել օրական 5 անգամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  Մահացության նվազման վրա կարող են ազդել նաեւ սննդակարգում շաքարի ու աղի կրճատումը եւ ձկան գործածումը:

Վույնովիչը նաեւ կոչ է արել սահմանազատել օրգանական եւ ոչ օրգանական մկնդեղ հասկացությունները. առողջության համար վտանգավոր է միայն վերջինը, եւ ձկան մեջ այն նվազագույն քանակությամբ է պարունակվում:

«Ձկից մեծ վտանգ չի սպառնում, բայց դա կախված է սննդակարգից: Օրինակ՝ Դանիայում դա 112 միլիգրամ է մեկ կիլոգրամ ձկանը, իսկ Ճապոնիայում, որտեղ սննդակարգում կա ձուկ, բրինձ եւ ջրիմուռներ, որոնք մկնդեղ են պարունակում, մինչեւ 928 միլիգրամ է»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ