Գլխավոր էջ Uncategorized Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում ենք կորոնավիրուսի ավելի քան 7000 նոր դեպքեր. Գայանե...

Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում ենք կորոնավիրուսի ավելի քան 7000 նոր դեպքեր. Գայանե Սահակյան

422
0

«Հենց այս պահին Հայաստանում  շատ ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է: Ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նա նշեց, որ կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է. «Սա նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մենք սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպքեր: Սա շատ բարդ իրավիճակ է»:

Գ.Սահակյանի խոսքով, կորոնավիրուսով վարակման 7000 դեպքերի արդյունքում մահճակալային ֆոնդն ամբողջությամբ կսպառվի, դարձյալ հերթեր կառաջանան, մարդիկ կսպասեն իրենց հոսպիտալացումներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ