Գլխավոր էջ Uncategorized ԱՀԿ-ում չեն բացառել կորոնավիրուսի առաջացման վարկածներից ոչ մեկը

ԱՀԿ-ում չեն բացառել կորոնավիրուսի առաջացման վարկածներից ոչ մեկը

223
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում գոյություն ունեցող վարկածներից ոչ մեկը, որոնք վերաբերում են COVID-19 հիվանդությունը հարուցող կորոնավիրուսի առաջացմանը: Մարտի 29-ին այդ մասին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը։

«Բոլոր վարկածները գտնվում են սեղանին»,- նշել Է նա: Գեբրեյսուսը նաեւ հայտնել Է, որ ԱՀԿ-ն մարտի 30-ին Ժնեւում կանցկացնի ճեպազրույց երկրների մշտական ներկայացուցչությունների համար՝ հունվար — փետրվարին Չինաստանում կորոնավիրուսի առաջացման պարզաբանմամբ զբաղված փորձագետների առաքելության աշխատանքի արդյունքներով պատրաստաված զեկույցի մասին: Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն փորձագետների զեկույցն ստացել Է անցած հանգստյան օրերին, իսկ այնուհետեւ այն արգելքի ներքո ուղարկել Է կազմակերպության անդամ երկրներին:

«Զեկույցը տակավին հրապարակված չԷ, բայց արգելքի ներքո անդամ երկրներին Է հանձնվել նրանց խնդրանքով: Վաղը (մարտի 30-ին) մեզ մոտ կլինի ճեպազրույց անդամ երկրների ներկայացուցչությունների համար»,- պարզաբանել Է գլխավոր տնօրենը: «Անտարակույս, այդ ճեպազրույցից հետո այն կհանձնվի հրապարակման՝ ԱՀԿ-ի կայքում»,- ասել Է Գեբրեյսուսը: Զեկույցի հրապարակումից հետո փորձագետները մամուլի ասուլիս կացկացնեն, նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ