Գլխավոր էջ Նորություններ Որքա՞ն արժի «ԿովիՎակ» պատվաստանյութը

Որքա՞ն արժի «ԿովիՎակ» պատվաստանյութը

364
0

Չումակովի անվան կենտրոնի «ԿովիՎակ» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առավելագույն գինը կկազմի 4 330 ռուբլի՝ ներառյալ լոգիստիկ ծախսերը: Այս որոշումը, Առողջապահության նախարարության և դեղամիջոցի մշակողի նամակներն ուսումնասիրելուց հետո կայացրել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը, հաղորդում է РИА Новости-ն:

Այսպիսով, երրորդ ռուսական պատվաստանյութը անցնում է քաղաքացիական շրջանառություն և առաջիկա օրերին կհայտնվի շրջաններում:

Չումակովի կենտրոնում կամավորների մոտ հակամարմինների մակարդակը լավ է գնահատվում, և նախատեսվում է աշնանը փաստաթղթեր ներկայացնել ԱՀԿ՝ նախաորակավորման համար:

«ԿովիՎակը» հիմնված է SARS-CoV-2 վիրուսի վրա, որը հատուկ մշակվել է այնպես, որ կորցնի իր վարակիչ հատկությունները, բայց միևնույն ժամանակ պահպանի իմունային պատասխան առաջացնելու ունակությունը:

Պատվաստանյութի գրանցումը տեղի է ունեցել փետրվարին, և մինչև տարեվերջ նախատեսվում է արտադրել առնվազն տասը միլիոն դեղաչափ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ