Գլխավոր էջ Նորություններ Ուղեղի չարորակ ուռուցքների դեմ պատվաստանյութն անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը

Ուղեղի չարորակ ուռուցքների դեմ պատվաստանյութն անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը

284
0

Ուղեղի չարորակ ուռուցքների դեմ պատվաստանյութն անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը: Պարզվել է, որ պատվաստանյութն անվտանգ է եւ առաջացրել է ուռուցքային հյուսվածքի մեջ իմունային ցանկալի պատասխան, հաղորդում է Nature ամսագիրը:

Ըստ Newatlas.com-ի՝ մի քանի տարի առաջ մշակվել է IDH1 սպիտակուցի հատվածի արհեստական ​​տարբերակ՝ այս տեսակի քաղցկեղին բնորոշ մուտացիայով: Այս մուտացիային հատուկ պեպտիդային պատվաստանյութը կարողացել է կասեցնել քաղցկեղի բջիջների աճը մկների մոտ IDH1 մուտացիայով:

Մարդկանց վրա թեստավորման առաջին փուլի շրջանակներում դեղը փորձարկվել է IDH1 մուտացիայով գլիոմաներով 33 պացիենտների մոտ: Նրանք ստանդարտ բուժումից բացի ստացել են պեպտիդային պատվաստանյութ: Իմունային պատասխանը գնահատվել է 30 պացիենտի մոտ:

Պացիենտների 93%-ի մոտ իմունային համակարգը ցույց է տվել պատվաստանյութի հատուկ պատասխան: Բուժումից հետո եռամյա գոյատեւման մակարդակը լրիվ պատվաստված պացիենտների մոտ կազմել է 84%, պացիենտների 63%-ի մոտ ուռուցքը չի զարգացել նույն ժամանակահատվածում: Այնուամենայնիվ, պատվաստվածներից ոչ մեկի մոտ լուրջ կողմնակի բարդություններ չեն նկատվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ