Գլխավոր էջ Նորություններ Կարիեսը կարող է մեծացնել ուղեղի արյան զեղման հավանականությունը

Կարիեսը կարող է մեծացնել ուղեղի արյան զեղման հավանականությունը

199
0

Չբուժված կարիեսով մարդկանց շրջանում զգալիորեն մեծ է հեմոռագիկ կաթվածի զարգացման հավանականությունը: Այս մասին գիտնականները հայտնել են Կաթվածի հետազոտման ամերիկյան ասոցիացիայի վիրտուալ համաժողովի ժամանակ:

Գիտնականների կարծիքով՝ այս կապը կարող է պայմանավորված լինել կարիես առաջացնող բակտերիայով:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ կապ գոյություն ունի լնդերի բորբոքման եւ սիրտ-անոթային հիվանդությունների միջեւ: Գինգիվիտը նաեւ կարող է ցույց տալ կաթվածների զարգացման մեծ հավանականությունը, իսկ ատամների կորուստը կապված է սրտամկանի կաթվածի եւ հիպերտոնիայի հավանականության հետ:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ չբուժված կարիեսով մարդկանց շրջանում հեմոռագիկ կաթվածի հավանականությունը 4,5 անգամ ավելի մեծ է, քան կարիոզային խոռոչներ չունեցող մարդկանց շրջանում:

«Մեր հետազոտությունը լրացուցիչ լույս է սփռում այն բանի վրա, թե մենք ինչպես կկարողանանք կանխել այդպիսի, առավել վտանգավոր կաթվածները»,- ասել է հետազոտության համահեղինակ, Հարավային Կարոլինայի համալսարանի պրոֆեսոր Սաուվիկ Սենը:

Նրա խոսքով՝ Streptococcus mutans բակտերիան հիմնական միկրոօրգանիզմն է, որի հետ կապված է կարիեսի զարգացումը: Նա եւ նրա գործընկերները կարծում են, որ հենց այս բակտերիան է պատասխանատու հետազոտության ժամանակ իրենց ստացած արդյունքների համար: Այս ենթադրությունները հաստատելու համար նոր հետազոտություններ են պահանջվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ