Գլխավոր էջ Uncategorized Արցախում հետպատերազմյան եռամսյակում ավելի քան 330 ծնունդ է գրանցվել

Արցախում հետպատերազմյան եռամսյակում ավելի քան 330 ծնունդ է գրանցվել

227
0

Արցախում հետպատերազմյան 3 ամիսների՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում,  արձանագրվել է ընդհանուր առմամբ՝ 332 ծնունդ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը: Նրա հաղորդմամբ՝նույն ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 390 ամուսնություն և 33 ամուսնալուծություն: Ամուսնությունների ամենամեծ թիվը՝ 162 արձանագրվել է այս տարվա փետրվարին,իսկ ծնունդների ամենամեծ թիվը՝ ընդհանուր առմամբ 118, Արցախում գրանցվել է հունվար ամսին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ