Գլխավոր էջ Նորություններ Քննարկվել են «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստված անձանց շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված...

Քննարկվել են «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստված անձանց շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները

217
0

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կայացել է Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել են «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստված անձանց շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Հանձնաժողովը հաստատել է, որ.

COVID-19-ի լայնորեն տարածման պարագայում պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը,
պատվաստանյութը կապված չէ արյան թրոմբոէմբոլիաների առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման հետ,
չկա ապացույց պատվաստանյութի որոշակի խմբաքանակի կամ արտադրական որոշակի խնդիրների վերաբերյալ,
այնուամենայնիվ, պատվաստանյութը կարող է կապված լինել շատ հազվադեպ հանդիպող թրոմբոցիտոպենիաների հետ, թրոմբոցիտների ցածր մակարդակ՝ արյունահոսությամբ կամ առանց արյունահոսության, հազվադեպ` ներառելով ուղեղի անոթներում թրոմբի առաջացումը:
Միացյալ Թագավորությունում և եվրոպական երկրներում մարտի 16-ի դրությամբ` պատվաստվել է ավելի քան 20 մլն անձ, որոնցից միայն դիտվել է տարածուն ներանոթային մակարդելիության համախտանիշի 7 դեպք և ուղեղի անոթներում թրոմբի առաջացման 18 դեպք: Այս դեպքերի և պատվաստանյութի միջև պատճառահետևանքային կապն ապացուցված չէ, բայց անհրաժեշտ է շարունակել հետագա ուսումնասիրությունները:

Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովն իր հետազոտություններին ներգրավել է նաև արյան հիվանդությունների մասնագետների և սերտորեն համագործակցել է առողջապահական այլ մարմինների հետ, ներառյալ` Մեծ Բրիտանիայի առողջապահական կանոնակարգող կազմակերպությունների հետ:

Ընդհանուր առմամբ, պատվաստումից հետո արձանագրված թրոմբոէմբոլիաների քանակը շատ ավելի ցածր է, քան ակնկալվում էր բնակչության ընդհանուր պոպուլյացիայում: Դա հնարավորություն է տալիս Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովին հաստատելու, որ թրոմբոէմբոլիաների առաջացման ռիսկի աճ չկա:

(հղում՝ https://www.ema.europa.eu/en/news/covid-19-vaccine-astrazeneca-benefits-still-outweigh-risks-despite-possible-link-rare-blood-clots)

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ