Գլխավոր էջ Նորություններ Աչաջուր ԱԿ-ի ծննդատունը չի դադարելու գործել, ավելին՝ վերազինվելու է․ Նունե Ներսիսյան

Աչաջուր ԱԿ-ի ծննդատունը չի դադարելու գործել, ավելին՝ վերազինվելու է․ Նունե Ներսիսյան

914
0

«Մեր ժողովրդի ու նրա ստեղծած արժեքների հարատևության ձեռքբերումների ու ազգապահպանման գործում անգնահատելի է հայ կանանց դերակատարությունը: Հայոց ընտանիքի ամրությունը, նոր սերնդի հայեցի դաստիարակության ավանդույթը, մայրենի լեզուն ու մեր ժողովրդի ազգային դիմագիծը պահպանվել են առաջին հերթին մեր կանանց նվիրումի ու առաքինության շնորհիվ: Մեր կյանքն այսօր արդյունավորվում և զորանում է այն մեծ ավանդով, որ բերում են կանայք ազգը ավելացնելով,մատաղ սերնդի դաստիարակության և ինքնության կերտման, ընտանիքի ամրության պահպանման ազգանվեր առաքելությամբ: Ես մաղթում եմ ,որ հայ կանայք ,մշտարթուն նույն նվիրումով, արիական ոգով, քաջառողջ և եռանդաշատ շարունակեն իրենց սուրբ գործը, ծնեն հայ զինվորներ և հեզ ու նազիկ աղջիկներ, և իրենց ներդրումն ունենան զորացնելու մեր հրաշք Հայաստան աշխարհը: Համոզված եմ, որ շարունակելու ենք հայապահպան ու ազգապահպան մեր առաքելությունը և մեծացնելու ենք ձեր մասնակցությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում` ի շահ մեր երկրի ու նրա ժողովրդի: Մեր սահմանների անվտանգության և ամրության մեջ մեծ դեր ունի սահմանամերձ տարածքներում ծնելիության ցուցանիշի բարձրացումը,ազգաբնակչության ավելացումը:Սիրելի Տավուշի մարզի բնակիչներ Աչաջուր ԱԿ-ի ծննդատունը չի դադարելու գործել,այն գործում է և շարունակելու է գործել:Ավելին վերազինվելու է ժամանակակից բժշկական սարքավորումներով:Ամրացրեք մեր սահմանները նոր ծնվող երեխայի ճիչով:
Հ.Գ Երեխայի ծննդով կյանքը իմաստավորվում է:
Երջանկությունт այն չէ, թե ինչքան շատ բան ունես, այլ այն է, որ գնահատես ունեցածդ»։

Գրառումը՝ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ