Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է «Չինական Դավոս»-ը

Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է «Չինական Դավոս»-ը

1034
0

Հայնան կղզու Բոանա քաղաքում ամենամյա միջազգային տնտեսական ֆորումը` «Չինական Դավոս»-ը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ կորոնավիրուսի նոր տեսակի բռնկման պատճառով: Այդ մասին  հայտնում  է South China Morning Post-ը:

Նախատեսվածի համաձայն` ֆորումը պետք է կայանար մարտի 24-27-ը:

Նշենք, որ բացի դրանից`  կորոնավիրուսի բռնկման պատճառով ավելի վաղ չեղարկվել էր Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի նստաշրջանը: Այն պետք է մեկնարկեր մարտի 5-ին: Կազմակերպիչները հայտարարել են, որ այն ավելի ուշ կանցկացվի:

South China Morning Post-ը նշում է, որ համաճարակի տարածումը զսպելու համար, որն արդեն խլել է ավելի քան 2200 մարդու կյանք, մարտին ու ապրիլին Չինաստանում չեղարկվել են բազմաթիվ մասսայական միջոցառումներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ