Գլխավոր էջ Նորություններ Վերին շնչուղիների սեզոնային աճով պայմանավորված դպրոցները չեն գործի

Վերին շնչուղիների սեզոնային աճով պայմանավորված դպրոցները չեն գործի

952
0

Փետրվարի 21-22-ին Արցախում գործող ոչ մի հանրակրթական և նախադպրոցական հաստատություն չի գործի՝ բնակչության շրջանում  վերին շնչուղիների սեզոնային աճի և համաճարակաբանական լարված իրավիճակի պատճառով:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ հիվանդությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով, կառույցին ենթակա բուժհիմնարկների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքները փետրվարի 22-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը, կաշխատեն մինչև ժամը 15:00-ն:

ԱՆ-ից հորդորել են չշփվել գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հիգիենայի կանոնները և հետևել մյուս բոլոր խորհուրդներին՝ հետգրիպյան բարդություններից խուսափելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ