Գլխավոր էջ Uncategorized COVID-19-ով վարակվածների թվի աճի պատճառով հնդկական քաղաքում մեկուսացման ռեժիմ է սահմանվել

COVID-19-ով վարակվածների թվի աճի պատճառով հնդկական քաղաքում մեկուսացման ռեժիմ է սահմանվել

313
0

Հնդկաստանի Մախարաշտրա նահանգի Ամալներ քաղաքում  մեկուսացման եռօրյա խիստ ռեժիմ են սահմանել, քանի որ այնտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Մախարաշտրան առաջատար է կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով: Վերջին տվյալների համաձայն՝ նահանգում  կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում ավելի քան 178 հազար վարակված անձ: Վերջին մեկ օրում վարակվածների թիվն աճել է 25, 8 հազարով:  Համավարակի տարածման ամբողջ ընթացքում սա նահանգում մեկ օրում  հաստատված դեպքերի ամենամեծ թիվն է:

Ավելի վաղ Հնդկաստանի առողջապահության փոխնախարար Ռաջեշ Բհուշանը հայտնել էր, որ կառավարության՝ Մախարաշտրա ուղարկած բժիշկները այնտեղ հայտնաբերել են համավարակի երկրորդ ալիքի սկիզբը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ