Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները բացատրել են AstraZeneca պատվաստանյութի պատճառով թրոմբոզի առաջացումը

Գիտնականները բացատրել են AstraZeneca պատվաստանյութի պատճառով թրոմբոզի առաջացումը

286
0

Գերմանացի և նորվեգացի գիտնականներն իրարից անկախ պարզել են, թե ինչպես կարող է AstraZeneca ընկերության մշակած պատվաստանյութը հազվադեպ առաջացնել թրոմբոէմբոլիկ բարդություններ, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Փորձագետները պարզել են, որ շվեդ-բրիտանական ընկերության դեղանյութը կարող է առաջացնել աուտոիմունային հազվագյուտ ռեակցիա, ինչի պատճառով հայտնվում են հակամարմիններ, որոնք այնուհետև փոխազդեցության մեջ են մտնում թրոմբոցիտների հետ:

Ավելի վաղ եվրոպական 20 երկրներ արգելել էին AstraZeneca-ով պատվաստումները, այնուհետև մի քանի երկրներ վերսկսել էին պատվաստումները պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության մասին Դեղորայքի եվրոպական գործակալության հայտարարությունից հետո։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ