Գլխավոր էջ Նորություններ Բուժքրոջ մահվան փաստով Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել

Բուժքրոջ մահվան փաստով Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել

712
0

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել երիտասարդ բուժքրոջ մահվան փաստով: Գործը քննվում է անզգուշությամբ մահ հասցնելը հոդվածով, պատժվում է տնային կալանքով կամ 2-4 տարվա ազատազրկմամբ: Փորձաքննություն է նշանակած` պարզելու, թե ինչն է դարձել բուժաշխատողի մահվան պատճառ: Կինը պատվաստվել է նախօրեին Ախալցխայի «Իմեդի» կլինիկայում, որտեղ 3 օրվա ընթացքում 16 բուժաշխատող է պատվաստվել: Բժիշկների խոսքերով` պատվաստումից առաջ նրա հետ խոսել են, նա ալերգիկ չի եղել, պատվաստված է եղել խոզի գրիպից:

Տեղում բուժքրոջն անհետաձգելի բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վիճակն ավելի է վատացել: Պացիենտը մահացել է Թբիլիսիի 1-ին համալսարանական կլինիկայում, որտեղ տեղափոխվել էր նախօրեի գիշերը:

Մահացածի հարազատները պահանջում են պարզել նրա մահվան հանգամանքները: Ըստ նրանց` կնոջը պատշաճ կերպով չեն հետազոտել պատվաստելուց առաջ: Ըստ մահացածի քրոջ` նա չի ունեցել փաստաթուղթ, որը հաստատեր, որ կարելի է պատվաստվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ