Գլխավոր էջ Նորություններ Ստեփանակերտի հիվանդանոցի հայ բժիշկներն օգնել են Ադրբեջանցուն

Ստեփանակերտի հիվանդանոցի հայ բժիշկներն օգնել են Ադրբեջանցուն

434
0

Ադրբեջանցուն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով, նրան վիրահատել են, կորոնար անոթների ստենտավորում արել։ Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը։

Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում մի ադրբեջանցի վարորդ է բուժվում, որին բերել են խաղաղապահների ուղեկցությամբ։

Sputnik Արմենիան փորձել է կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, բայց առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվել են մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ՊՆ։

Աղբյուրի տեղեկություններով` հիվանդին արդեն տեղափոխել են Բաքու։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ