Գլխավոր էջ Նորություններ «Շտապօգնություն» ՓԲԸ-ին ֆինանսական փոխհատուցում չի տրվել. ԱՆ հաստատեց լուրը

«Շտապօգնություն» ՓԲԸ-ին ֆինանսական փոխհատուցում չի տրվել. ԱՆ հաստատեց լուրը

653
0

Փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել։

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու մանրամասնում, որ դրա պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են:

«Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանասական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում ` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ