Գլխավոր էջ Նորություններ 1-03 ծառայությունում աշխատավարձ չեն ստացել. Բժիշկներն ահազանգում են

1-03 ծառայությունում աշխատավարձ չեն ստացել. Բժիշկներն ահազանգում են

246
0

Երեւանի շտապօգնության 1-03 ծառայությունում բուժաշխատողները աշխատավարձ չեն ստացել: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ավագ բժիշկ, բժիշկ-կարգավար Աննա Արսենյանը:

«Բարև Ձեզ: Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ 1-03 ծառայությունում աշխատավարձ չենք ստացել: Առհասարակ մեր կառույցում աշխտավարձ ստանում են վերջին պլանով, ինչն անհարգալից վերաբերմունք է բժշկի հանդեպ: Ամեն օր գործ ունենք 1000 և ավելի քաղաքացիների հետ, ովքեր մեր կարիքն ունեն և պետությունը ոչ միայն չի գնահատում մեր կատարած աշխատանքն, այլ դեռ մի բան էլ քննարկման է դնում մեզ աշխատավարձ տալու հարցը…

Ես հասկանում եմ, որ երկիրը վատ վիճակում է, բայց բժիշկներին դնելով հետին պլան, դուք քանդում եք երկրի հիմքը», — գրել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ