Գլխավոր էջ Նորություններ Ստեվիան կարող է այդքան օգտակար և անվտանգ չլինել, որքան թվում էր

Ստեվիան կարող է այդքան օգտակար և անվտանգ չլինել, որքան թվում էր

234
0

Ստեվիան բուսական հիմքով պապուլյար քաղցրացուցիչ է: Այն 200 անգամ ավելի քաղցր է, քան շաքարավազը, չի պարունակում կալորիաներ եւ, ինչպես մյուս արհեստական ​​քաղցրացուցիչները, չի բարձրացնում գլյուկոզի մակարդակն արյան մեջ: Համարվում է, որ ստեվիան ավելի առողջարար է, քան արհեստական ​​քաղցրացուցիչները, ինչպիսիք են սուկրալոզը, ասպարտամը, սախարինը, քսիլիտոլը եւ էրիտրիտ: Սակայն, հնարավոր է, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

Ըստ The Daily Mail-ի՝ Նեգեւում Բեն-Գուրիոնի համալսարանի մասնագետների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ստեվիան կարող է վնասակար լինել աղիքային բակտերիաների համար, որոնք կարեւոր դեր են խաղում՝ զգալիորեն նպաստելով իմունուտետի ակտիվությանը եւ նույնիսկ տրամադրության պահպանմանը: Ըստ գիտնականների՝ ստեվիայի ազդեցության տակ խախտվում է օգտակար աղիքային մանրէների հավասարակշռությունը:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են, թե ինչպես են ստեվիայի տարբեր ձեւերն ազդում բակտերիաների փոխազդեցության վրա, ինչը կարեւոր է միկրոֆլորայի կարգավորման համար: Ստեվիայի խոտաբույսով հավելումը զսպող ազդեցություն ունի բակտերիալ կոմունիկացիայի վրա, իսկ ստեվիայի մաքրված էքստրակտը բակտերիալ կոմունիկացիայի որոշ ձեւերի հնարավոր ընդհատում է ցույց տալիս: Սա բացատրում է, թե ինչու են երկար ժամանակ ստեվիա օգտագործող շատ մարդիկ բողոքում փորի ցավից եւ փքվածությունից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ