Գլխավոր էջ Նորություններ Հեռացված ատամի արմատը, որը հայտնվել էր հայմորյան խոռոչում, վիրահատությամբ հեռացվել է

Հեռացված ատամի արմատը, որը հայտնվել էր հայմորյան խոռոչում, վիրահատությամբ հեռացվել է

1921
0
Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Արկադի Բուդաղյան
Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Արկադի Բուդաղյան

20 տարեկան տղան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք է դիմել քթից հաճախակի թարախի արտադրության, անտանելի գլխացավերի գանգատով:

Նա ունեցել է ընդհանուր թուլություն: Տղան նկարագրել է, որ այդ վիճակում է վերջին մի քանի տարին: КТ հետազոտության արդյունքում հայմորյան խոռոչում հայտնաբերվել է ատամի մեծ արմատ:

Պացիենտը պատմել է, որ տարիներ առաջ հեռացրել են ատամը և չի պատկերացրել, որ առողջական գանգատների պատճառը հեռացված ատամի արմատն էր, որը հայտնվել էր հայմորյան խոռոչում։

Կատարվել է վիրահատություն` ձախակողմյան հայմորոտոմիա` օտար մարմնի հեռացմամբ: Վիրահատությունից հետո տղան իրեն լավ է զգում, նախկին առողջական խնդիրները վերացել են:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ