Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հվ․ Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 82-ի

Հվ․ Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 82-ի

1291
0

Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 31 նոր դեպք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, նշելով, որ ընդհանուր առմամբ այդ երկրում կորոնավիրուսով հիվանդերի թիվը հասել է 82-ի։ Նոր վարակակիրները գտնվում են Կյոնսան-Պուկտո նահանգում, Տեգու քաղաքում։

Եվս մեկ նոր վիրուսակիր էլ կա մայրաքաղաք Սեուլում։ Վարակակիրներից քսաներեքը նույն եկեղեցին են այցելել։ Նույն եկեղեցուց եւս երեսունմեկ անձ վերցվել է հսկողության տակ։ Երկուսը հիվանդացել են հոսպիտալում, հինգի հիվանդացության ճանապարհն հայտնի չէ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ