Գլխավոր էջ Նորություններ Պատրաստակամ ենք իրականացնելու փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան

Պատրաստակամ ենք իրականացնելու փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան

826
0

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Լիոնի Վինաթյե կլինիկայի տնօրեն Պասկալ Մարիոտիի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու համագործակցության ընթացքը, հաջորդող օրերին Երևանում կայանալիք «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները․ միջմասնագիտական համագործակցություն» հայ-ֆրանսիական գիտաժողովին առնչվող մանրամասները:

Ողջունելով հյուրերին` Լենա Նանուշյանը կարևորել է «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները միջմասնագիտական համագործակցություն» թեմայով համատեղ գիտաժողով կազմակերպելու անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալը նշել է, որ հոգեբուժության ոլորտում հրատապ դարձած մի շարք հարցեր կարտացոլվեն երկօրյա գիտաժողովի ընթացքում:

Մանրամասն՝ moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ