Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 21 աշխատողի նկատմամբ քննություն է նշանակվել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 21 աշխատողի նկատմամբ քննություն է նշանակվել

1429
0

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 21 աշխատողի նկատմամբ 9 դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել։

Կարգապահական տույժ է նշանակվել նրանցից 5-ի նկատմամբ, մի շարք քննություններ դեռ ընթացքի մեջ են։

Մասնավորապես, ոչ աշխատանքային օրը ծառայողական մեքենան շահագործելու հանգամանքները պարզելու ծառայողական քննության արդյունքում նշանակվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ։

Մեկ դեպքում վարչական ակտի ընդունման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը խախտելու համար «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է կիրառվել 2 աշխատակցի նկատմամբ։

1 ծառայողական քնություն նշանակվել է վարչական վարույթի շրջանակներում տնտեսվարող մի սուբյեկտում սանիտարական կանոների և նորմերի խախտումներ արձանագրելու և հարուցված վարույթը հետագայում իրավախախտման բացակայության հիմքով կարճելու կապակցությամբ։ ԱԱՏՄ տարածքային կենտրոններից մեկի պետի և 2 աշխատակցի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։

Ընթացքում են մի շարք ծառայողական քննություններ՝ ուսումնասիրելու որոշ աշխատողների կողմից աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ