Գլխավոր էջ Նորություններ Հայ բժիշկները Կորեայում առողջապահական դասընթացների կմասնակցեն

Հայ բժիշկները Կորեայում առողջապահական դասընթացների կմասնակցեն

710
0

Հայ բժիշկները կկարողանան մասնակցել Կորեայում իրականացվող առողջապահական դասընթացների՝ մասնագիտական հմտությունները բարձրացնելու համար: Կորեայի միջազգային գործակցության գործակալության (KOICA) փոխնախագահն Բաեկ Սուկհին նման առաջարկ է արել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որը Կորեայում է աշխատանքային այցով. վերջինս ողջունել է այն:

Կողմերը քննարկել են համատեղ զարգացման ծրագրերի հեռանկարները և հնարավորությունները:

Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս Կորեայի արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված ծրագրի համար, որի շրջանակում Հայաստանի առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու ուլտրաձայնային սարքավորումներ մարզային բուժկենտրոնների համար:

Քննարկվել է նաև ապագայում ավելի լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ