Գլխավոր էջ Նորություններ Չինաստանում չղջիկների կենսանյութում հայտնաբերվել են SARS-CoV-2-ի հետ կապված նոր գենոմներ

Չինաստանում չղջիկների կենսանյութում հայտնաբերվել են SARS-CoV-2-ի հետ կապված նոր գենոմներ

219
0

Ավստրալիայից և Չինաստանից հետազոտողները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել Չինաստանի հարավ-արևելքում Յուննան նահանգի շրջաններից մեկում ապրող չղջիկների կենսանյութի վերաբերյալ և գտել կորոնավիրուսի չորս գենոմ կապված SARS-CoV-2-ի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ուսումնասիրություն ենք իրականացրել Չինաստանի Յուննան նահանգի փոքր տարածաշրջանում ապրող չղջիկների 23 տեսակներից 411 նմուշների շրջանում։ Հետազոտություններն իրականացվել են 2019-ի մայիսից մինչև 2020-ի նոյեմբեր։ Արդյունքում հայտնաբերվել են նոր SARS- CoV-2-ի և SARS-CoV-ի հետ կապված երեք գենոմ», — ասվում է հրապարակման մեջ:

Այս վիրուսներից մեկը՝ RpYN06-ը, ունի գենոմի կառուցվածք, որն առավելապես նման է SARS-CoV-2-ին, այն նույնական է 94,5%-ով: Եվս երեք հարակից SARS-CoV-2 կորոնավիրուսներ համարյա նույնական են վիրուսների հետ, որոնք նախկինում հայտնաբերվել էին չինական Գուանգսի նահանգում:

«Մեր ուսումնասիրությունն ընդգծում է չղջիկների մեջ վիրուսների տեղական մասշտաբի ուշագրավ բազմազանությունը, ինչպես նաև այն փաստը, որ հարակից SARS-CoV-2 և SARS-CoV վիրուսները ապրում են վայրի կենդանիների մեջ` Հարավարևելյան Ասիայի և Հարավային Չինաստանի լայն աշխարհագրական տարածաշրջանում»,- ամփոփել են գիտնականները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ