Գլխավոր էջ Նորություններ Իտալիայում մտադիր են արտադրել «Sputnik V»՝ առանց EMA-ի հաստատման

Իտալիայում մտադիր են արտադրել «Sputnik V»՝ առանց EMA-ի հաստատման

231
0

Կորոնավիրուսի դեմ «Sputnik V» ռուսական պատվաստանյութը կարտադրվի Իտալիայում, նույնիսկ եթե Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) չհաստատի ԵՄ-ում դեղի օգտագործումը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է իտալա-ռուսական առևտրի պալատի նախագահ Վինչենցո Տրանին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է դեղը արտադրել՝ առանց EMA-ի կողմից սերտիֆիկացման:

«Իհարկե, այո: Կարևոր է հասկանալ, որ արտադրության գործընթացն ինքնին կապ չունի պատվաստանյութերի մանրածախ վաճառքի հետ, դրանք երկու տարբեր գործընթացներ են: Կարծում եմ, որ եթե ԵՄ-ում թույլտվություն չլինի, ուրեմն կան շատ այլ երկրներ, որտեղ այս պատվաստանյութը շատ անհրաժեշտ է», – ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ